Կոտայքի մարզում այսօր` հունիսի 17-ին ժամը 00:15-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել 27-ամյա Վլադիմիր Բալասանյանի վարած «ՎԱԶ-2105» մակնիշի 10 ՕՏ 088 համարանիշի եւ 25-ամյա Արտակ Աբգարյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 14 ՍՕ 521 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով, «ՎԱԶ-2105»-ի ուղեւոր Մարինե Պոդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Երկու ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի