Կիրակի առավոտյան Պեկինը ծածկվել է խիտ փոշով, որում չափազանց մեծ է վտանգավոր մասնիկների պարունակությունը: Երկու շաբաթվա ընթացքում երկրորդ ավազամրրիկն է մոլեգնում քաղաքում երաշտ գրանցած Մոնղոլիայից եւ հյուսիս-արեւմտյան Չինաստանից քամիների պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Քաղաքում տեսանելիությունը նվազել է, որոշ երկնաքերերի գագաթները չեն երեւում ավազամրրիկի պատճառով, եւ հետիոտները ստիպված էին փակել աչքերը, երբ փողոցում գոյանում էին փոշու զանգվածներ:
Կիրակի առավոտյան Պեկինում օդի որակի պաշտոնական ինդեքսը հասել է առավելագույն 500 մակարդակի, ընդ որում՝ որոշ շրջաններում PM10 դասի մասնիկները գերազանցել են 1 խորանարդ մետրում 2000 միկրոգրամը:




























