Մեքսիկայի Սոնորա նահանգում կործանվել է Cessna երկշարժիչ ինքնաթիռ. զոհվել է վեց, վիրավորվել՝ մեկ մարդ, հաղորդում է Associated Press՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է Էրմոսիլյո քաղաքից թռիչք կատարելուց անմիջապես հետո:

Զոհերի շրջանում է երկրի կառավարության տնտեսական զարացման ոլորտի ներկայացուցիչ Լեոնարդո Քիսքոմանին: Զոհվել է նաեւ ինքնաթիռի օդաչուն:

Դատախազությունից հայտնել են, որ կործանման պատճառները հետաքննվում են: