Շիրակի մարզում՝ Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրով ընթացող ավտոմեքենայում հունիսի 16-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել`13.25-ին:

Այրվել է «Շիրակ» ՓԲԸ-ին պատկանող «ՈՒԱԶ-390» մակնիշի 283 ՏՕ 45 համարանիշի ավտոմեքենան:

Բացի այդ, հունիսի 17-ին գիշերը հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի վերջնամասում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.08-ին, մարվել`03.30-ին:

Այրվել է մեկ հարկանի շինություն 200 քմ մակերեսով:

Նույն օրը հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վեդի քաղաքում: Այրվել են Կ. Գուբանովին պատկանող կիսակառույց տան 1-ին հարկի ծածկի 130 քմ մակերեսով փայտյա կառուցատարրերը: