Հայաստանի կառավարությունն այսօր` հունիսի 17-ին հավանության արժանացրեց Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ 2010 թ. դեկտեմբերին ստորագրած պայմանագիրը: Ըստ այդմ` Չինաստանը Հայաստանին կնվիրաբերի շտապօգնության  գծային մեքենաներ, շտապօգնության ռեանիմոբիլներ եւ դրանց օժանդակ սարքավորումներ:

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` մոտ 9 տասնյակ ավտոմեքենաների ստացումը որակական էական փոփոխություն կառաջացնի բնակչության բուժսպասարկման ոլորտում, քանի որ վերջին 20 տարվա ընթացքում բուժհիմնարկները դեռեւս այսպիսի համալրում չէին ստացել։

Մեքենաները կտրամադրվեն ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի առողջապահական հիմնարկներին:

Նշենք, որ բոլոր մեքենաներն էլ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի են: