Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը, ով բուժման նպատակով գտնվում է Էր Ռիյադում, չի վերադառնա հայրենիք: Այդ մասին հայտնում է France Presse գործակալությունը` վկայակոչելով Սաուդյան Արաբիայի իշխանություններին:

Հակակառավարական ցույցերը Եմենում շարունակվում են փետրվարի սկզբից: Վերջին շաբաթներին լուրջ բախումներ են ընթանում կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ:

Հունիսի 3-ին Սանայում` նախագահական նստավայրի մերձակայքում գտնվող մզկիթի ռմբահարման ժամանակ Սալեհը վիրավորվել էր: Սկզբում ասվում էր, որ նա թեթեւ է վնասվել, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա սրտի շրջանում 7,6 սմ-անոց բեկոր կա: Բացի այդ, նա դեմքի երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել: Նախագահին տեղափոխել են Էր-Ռիյադ` վիրահատության:

Ի դեպ, Եմենում Հայաստանի մի քաղաքացի կա: Կինն առայժմ հայրենիք վերադառնալու ցանկություն չի հայտնել: