Վանուատուի նոր կառավարությունը հետ է կանչել Աբխազիայի անկախությունը ճանաչելու որոշումը, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի Ասիայի, Աֆրիկայի, Ավստրալիայի եւ Օվկիանիայի երկրների վարչության տնօրեն Զուրաբ Ալեքսիձեն:

«Վանուատուի նոր կառավարությունը հունիսի 17-ին հայտարարություն է տարածել, ըստ որի` հետ է կանչում նախորդ կառավարության ընդունած որոշումը»,- ասել է նա:

Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Վանուատուում իշխանափոխություն է եղել նախօրեին երկրի Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մայիսի վերջին Վանուատուն ճանաչել էր Աբխազիայի անկախությունը: Արդեն հունիսի 3-ին ՄԱԿ-ում Վանուատուի ներկայացուցիչ Դոնալդ Կալպոկասը հերքել էր այդ տեղեկությունը, եւ Աբխազիայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ հաստատել էր այն: