Ողջ հայության համար Կոմանդոսը մեծ զորահրամանատար էր եւ հերոս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Նա իր մեծ ավանդն է ներդրել Արցախի ազատագրման գործում, Արցախյան պատերազմում եւ բոլորի՝ զինվորների, սպայական կազմի, քաղաքացիների համար մարդու եւ հերոսի ամենալավ օրինակն էր»,- նշեց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ 81-ամյա լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին։

Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգեւոր արարողակարգ: