Սոլմալեցի ծովահենները մեծ փրկագնի դիմաց բաց են թողել առգրավված գերմանական Susan K նավը:

Ծովահեններից մեկը նախօրեին պատմել է, որ նավը բաց է թողնվել եւ ազատագրման համար վճարվել է 5,7 մլն դոլար: Նավագնացության փորձագետ  Էնդրյու Մվանգուրան Somalia Report թերթին հայտնել է, որ գումարի փոխանցումը կայացել է քենիական Մոմբասա նավահանգստային քաղաքում: Նա սակայն չի հստակեցրել գումարի չափը, գրում է Gazeta.ru-ն:

Փրկագնի մասին հրաժարվել է տեղեկություններ հաղորդել գերմանական Nimmrich & Prahm ընկերությունը, որին էլ պատկանում է Susan K-ն: Ընկերության ներկայացուցիչը միայն հաստատել է ազատ արձակման փաստը` նշելով, որ գլխավորն այն է, որ նավն ու անձնակազմն անվտանգ նավահանգստում են: