Պրահայում ընթացող Չեխիա – Սլովակիա շախմատային մրցամարտի 4-րդ պարտիայում Դավիդ Նավարան առավելության հասավ Սերգեյ Մովսիսյանի նկատմամբ: Ընդհանուր հաշիվն է 2,5:1,5` Նավարայի օգտին: Մրցամարտի ավարտին մնաց երկու պարտիա:
Ավանդական մրցամարտն անցկացվում է Չեխիայի եւ Սլովակիայի երկու ուժեղագույն շախմատիստների միջեւ: Սերգեյ Մովսիսյանն այս տարի ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականում, սակայն նա ունի Սլովակիայի քաղաքացիություն:




























