Վրաստանի գյուղտնտեսության նախարար Բակուր Կվեզերելիի խորհրդական է նշանակվել էթնիկ ադրբեջանցի Էմիլ Օջագուլիեւը, հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով նախարարության մամլո ծառայությանը:
Էմիլ Օջագուլիեւը ծնվել է 1985 -ին Թբիլիսում, ավարտել է Թբիլիսիի ինֆորմատիկայի, մշակութային կապերի եւ իրավունքի միջազգային համալսարանը: Աշխատել է տարբեր ՀԿ-երում, եղել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հիմնադիրներից մեկը, ինչպես նաեւ Վրաստանի օմբուդսմենի ներկայացուցիչը Քվեմո Քարթլիում:




























