Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ-ից:

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ.

Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։

Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։

Պայթյունի ձայն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել։

Հեռ.-911»: