Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին օնլայն քննարկում կանցկացնի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատման մասին:
«Ադրբեջանում հայ գերիների եւ ռազմագերիների խնդիրը մնում է անհետաձգելի եւ կարեւոր հումանիտար խնդիրներից մեկը եւ պետք է հուզի բոլորին»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Միջոցառման խոսնակներն են Հարավային Կովկասի հետ կապերի հարցով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:




























