ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պատմել է, որ մանկության տարիներին մտածում էր օդատիեզերական արդյունաբերությունում աշխատելու, միգուցե՝ օդաչու դառնալու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ժամանակին մենք ապրում էինք փակ քաղաքում, իսկ ընկերոջս հայրը օդաչու էր եւ որպես մարզասարքերի համալիրի ղեկավար էր աշխատում... Ազատ ժամանակ մենք գալիս էինք եւ սովորում, երազում էինք միգուցե օդաչու դառնալու մասին: Եվ ես լավ հիշում եմ, որ մենք բոլորս՝ տղաները, երազում էինք այս կամ այն ​​կերպ զբաղվել օդատիեզերական արդյունաբերությամբ»,- ասել է Միշուստինը Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը՝ ի պատասխան այն հարցի՝ արդյոք նա երբեւէ դիտարկել է օդատիեզերական արդյունաբերության մեջ զարգանալու հնարավորությունը: