Հայաստանում ձվի շուկայի մասով վարչական վարույթը սկսվել էր մարտի վերջին՝ դեռ Զատկի տոնի նախօրեին ստեղծված իրավիճակից առաջ: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ վարույթը դեռ ընթացքի մեջ է: «Մենք մոնիտորինգ ենք անցկացնում նաեւ տոներից հետո: Հանձնաժողովի գործառույթները կապված են շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտների վարքի նկատմամբ վերահսկողության հետ»:

Գեւորգյանը շեշտեց, որ 2019-ի վերջին հակամրցակցային պայմանագրի ոլորտում խախտումներ արդեն արձանագրվել էին, իսկ խախտողները ենթարկվել են պատասխանատվության: «Տնտեսվարող սուբյեկտները ներկայումս բողոքարկում են որոշումը դատարանում»,- եզրափակեց պաշտոնյան:

Նշենք, որ Զատկի տոնի նախօրեին ձվի գներն աստղաբաշխական թվերի էին հասել: