Ես ունեմ ինֆորմացիա, որ մեր պաշտոնյաներն ամեն կերպ խուսափում են «AstraZeneca»-ով պատվաստվելուց ու բոլորը սպասում են «Sputnik V»-ին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը նշեց, որ ժողովուրդը պետք է պաշտոնայներից պահանջեն, որպեսզի ուղից եթերում պատվաստվեն «AstraZeneca»-ով, իսկ ռուսականը թողնեն բացառապես ժողովրդի համար, եթե «AstraZeneca»-ն իրոք այդպես անվտանգ է, ինչպես փորձում է խաբել մասնագիտությամբ իրավաբան Առողջապահության նախարարուհին. «Թող առաջինն ինքն ու իր բարեկամները ստանան «AstraZeneca»-ն»:

Աշոտյանի խոսքով, պաշտոնյաները հիմա փորձելու են «AstraZeneca»-ն բրդել ժողովրդի վրա, իսկ իրենք սպասելու են «Sputnik V»-ին. «Պահանջեք, թող իշխանավորները պատվաստվեն «AstraZeneca»-ով»: