Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին տեղի ունեցած սողանքի պատճառով 4 մարդ է մահացել:

Արեւելյան Վրաստանն արեւմտյան Վրաստանի հետ կապող ճանապարհին տեղի ունեցած աղետի վնասի չափն անցնում է 10 մլն լարիից, հաղորդել է երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին:

Նրա խոսքով, ներկայումս վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Սպասվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 14 օրից:
Նշենք, որ հորդառատ անձրեւների հետեւանքով Ձիրուլա գետի ջրերը հունիսի 19-ին սողանքի պատճառ են դարձել: Սողանքը լրջորեն վնասել է ճանապարհն ու «Ռիկոտի» ռեստորանը: Ռեստորանում 4 մարդ մահացել է: Եվս երկու մարդ համարվում է անհետ կորած: