ԵԽԽՎ միգրացիոն կոմիտեի նախագահ Պիեռ Ալեն Ֆրիդեզը խորին մտահոգություն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի արդյունքում անհետ կորածների եւ գերիների ճակատագրի հետ:

«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին պատերազմի արդյունքում անհետ կորածների եւ գերիների ճակատագրով»,-նշել է Ֆրիդեզը (Շվեյցարիա):

«Ես նաեւ մտահոգված եմ 1991 եւ 1994 թվականներին բաց հակամարտության արդյունքում անհետ կորածների ճակատագրով»,-հավելել է նա: