Ապրիլի 13-ին ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ հավանություն չի տվել ՀԾԿՀ անդամի պաշտոնում Լեւոն Բունիաթյանի թեկնածությանը:
Բունիաթյանի թեկնածությանն աջակցել է 132-ից ընդամենը 13 պատգամավոր: Ընդ որում, քվեարկությանը մասնակցել է 52 պատգամավոր: Հարկ է նշել, որ Բունիաթյանին առաջադրել էր «Իմ քայլը»:
Թեկնածուին բազմաթիվ հարցեր են տվել, սակայն պատգամավորները բողոքել են, որ Բունիաթյանը պատրաստված չի եղել, չի տիրապետել տվյալ ոլորտի համապատասխան գիտելիքներին եւ պատկերացում չունի, թե ինչ է անելու նոր պաշտոնում:




























