Նախագծի նպատակն է լուծել «Դիլիջանի միջազգային դպրոցի» հետ կապված խնդիրներն ու վերացնել ծրագրի հետագա իրականացմանը խոչընդոտող պայմանները: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նրա խոսքով՝ գործող օրենքով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների հարաբերությունները կարգավորված չեն ծրագրի հետ կապ չունեցող գործարքներով:
«Նրանց համար ավելի վաղ կիրառվել են օրենքով հաստատված հարկային արտոնություններ: Ծրագրի նպատակն է լուծել առաջացած խնդիրները»,-նշեց Պողոսյանը:





























