Facebook- ի օգտվողներն այժմ կկարողանան դիմել ընկերության անկախ վերահսկիչ խորհրդին՝ կապված խնդրահարույց բովանդակության հետ, եւ խնդրել որոշում կայացնել այն մասին, թե արժի արդյոք բովանդակությունը թողնել հարթակի վրա կամ հեռացնել այն։

Խորհուրդը ստեղծվել է Facebook Inc-ի կողմից՝ ի պատասխան խնդրահարույց բովանդակության մշակման հետ կապված քննադատության, սակայն հետազոտողները եւ քաղաքացիական իրավապաշտպան խմբերը դատապարտել են դրա սահմանափակ իրավասությունները:

Մինչեւ այդ փոփոխությունը Facebook-ի եւ Instagram-ի բողոքարկման գործընթացը սպառած օգտվողները կարող էին բովանդակության վերաբերյալ հարցեր ուղարկել Խորհրդին, բայց միայն ընկերությունն ինքը կարող էր Խորհրդին խնդրել ստուգել բովանդակությունը: