Ապրիլի 14-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին առաջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են հաստատել:

Դրանց թվում են.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (կողմ՝ 80, դեմ՝ 2, 19 ձեռնպահ),

«Քաղաքացիական ծառայողների եւ պետական ​​պաշտոններ զբաղեցնող անձանց պարգեւատրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կողմ՝ 95, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 17),

Դատական ​​օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 80, դեմ՝ 33, ձեռնպահ՝ 1),

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներումհ հարկային եւ մաքսային արտոնությունների տրամադրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին  (կողմ՝ 91, ձեռնպահ՝ 21),

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կողմ՝ 92, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 16).

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կողմ՝ 92, դեմ՝ 2, ձեռնպահ 16),

«Պետական-մասնավոր գործընկերության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 95, ձեռնպահ՝ 18),

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կողմ՝ 80, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 22):