Իշխանությանը հաջողվել է ստեղծված պայմաններում կրճատել ստվերային տնտեսության ծավալները: Այս մասին ԱԺ նիստում 2020-ին կառավարության գործունեության մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:
Նա նշեց, որ իշխանությունը չի դադարեցրել սոցիալական աջակցության ծրագրերը:
«Կորոնավիրուսի եւ դրա տնտեսական հետեւանքների դեմ պայքարի համար ծախսվել է արդեն 210 մլրդ դրամ, իսկ Ղարաբաղից հայրենակիցների աջակցության համար՝ մոտ 33 մլրդ դրամ: Մյուս ամսվանից կսկսվի եւս 23 մլրդ դրամի փոխանցումը»,-ասց պատգամավորը:




























