Թուրքական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները Türkiye թերթի հետ զրույցում մեկնաբանել են Սերգեյ Լավրովի կոչը՝ չնպաստել Կիեւի ռազմատենչ տրամադրություններին:

«Եթե Ռուսաստանն էլ է ցանկանում անօդաչու թռչող սարքեր գնել, մենք նրան էլ կվաճառենք»,- փոխանցում է պարբերականը թուրքական կողմի խոսքերը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը խորհուրդ էր տվել բոլոր պատասխանատու երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, վերլուծել Կիեւի ռազմաշունչ հայտարարությունները: Դիվանագետն այս հայտարարությունն արել էր Ուկրաինայի կողմից թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի ձեռք բերման ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահները բանակցություններ էին վարել: Հանդիպումից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ուղղված չէ երրորդ երկրների դեմ:
.