Հայաստան ներկրված AstraZeneca-ի պատվաստանյութի դեղաչափերը պիտանի են մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 31-ը:Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերը պիտանելիության առումով երկարաժամկետ չեն: «Այն, որ Հայաստան ներկրված պատվաստանյութնն ունի ավելի 2 ամիս պիտանիելիության ժամկետ, բավարար էս»,-հայտնեց նախարարը:
Նա նաեւ նշեց, որ այժմ նրանք աշխատում են պատվաստման մասով բնակչության իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ:





























