Թուրքական դատարանն ազատ է արձակել լրագրող եւ գրող Ահմեդ Ալթանին ՄԻԵԴ-ի որոշումից հետո 4 տարի ազատազրկումից հետո:

Նա մեղադրվում էր 2016 թվականի անհաջող պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը պահանջել էր ազատ արձակել 71-ամյա Ալթանին:

«Ես չգիտեմ՝ ինչպես դուրս եկա: Ես նստած էի բանտում, եւ հանկարծ այսօր երեկոյան ինձ ասացին, որ ինձ ազատ են արձակում»,-ասել է Ալթանը AFP-ի հետ զրույցում: