Երեւանի եւ Բաքվի միջեւ հայտարարությունների փոխանակումը շարունակվում է եւ նույնիսկ նոր մակարդակի է հասել՝ գրական:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահվածքը, նրան պատասխանեց քառյակով.

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,

Այդպես խղճում են մարդիկ խելացի

հոգեհիվանդի մռայլ վանդակից

իրեն հայհոյող խենթ արարածին»:

Երկար մտածելուց հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն  նույնպես որոշեց բանաստեղծական քառյակով պատասխանել.

«Իսկ անարժանը,

Որ Կցանկանա խլել մեր Հայրենիքը,

Իմացիր՝ նրան քիչ է մնացել,

Որ ընկնի մեր Հայրենիքի առջեւ» (Հուսեյն Ջավիդ):