Մեդիամագնատ Ջիմի Լայը մեղավոր է ճանաչվել 2019 թվականին Հոնկոնգում Պեկինի դեմ չարտոնագրված հանրահավաքներ կազմակերպելու մեջ, եւ դատապարտվել մեկ տարվա ազատրկման, հաղորդում է BBC News-ը:
Լային առաջադրվել էր ութ մեղադրանք: Դրանցից երկուսը ներկայացվել են՝ համաձայն երկրի ազգային անվտանգության մասին նոր օրենքի, որը կարող է նախատեսել ցմահ բանտարկություն: Բացի այդ, ապրիլի 16-ին դատախազությունն առաջադրել է Լային եւս երկու մեղադրանք արդարադատությանը խոչընդոտելու նպատակով օտարերկրյա ուժերի հետ դավադրության առնչությամբ:
«Ես ժամանել եմ Հոնկոնգ մեկ դոլարով: Ես ստացել եմ այն ամենն, ինչ ունեմ, շնորհիվ այս վայրի: Եթե դրա համար վճարելու ժամանակն է, ապա դա իմ ապաշխարությունն է»,-ասել է միլիարդատերը լսումներից առաջ:
73-ամյա Լայը Հոնկոնգում Apple Daily հայտնի ընդդիմադիր թերթի հիմնադիրն է, որը Պեկինի ամենակոշտ քննադատներից է: 2019 թվականի օգոստոսի 31-ին հանրահավաքը, որի մասնակցության համար Լայը խոստովանել է իր մեղքը, ի սկզբանե չեղարկվել էր կազմակերպիչների կողմից, սակայն, չնայած դրան, մարդիկ դուրս էին եկել փողոց բողոքի ցույցի:




























