Վերջին տվյալներով աշխարհում կա մոտ 1 միլիարդ ծխող։ Դա կազմում է աշխարհի բնակչության մոտ 17%-ը, ինչը նշանակում է, որ ծխելը համաշխարհային խնդիր է։ Գիտական հետազոտությունները փաստում են, որ ծխելուց առաջացած հիվանդությունների հիմնական պատճառը հենց այրումն է, որից էլ առաջանում է ծուխ, խեժ, մոխիր և այլ վնասակար նյութեր։ Սիգարետի ծուխը պարունակում է 6000 տարբեր նյութեր, որոնցից մոտ 100-ը վնաս են հասցնում մարդուն ու առաջացնում տարբեր հիվանդություններ:
Այսօր կդիտարկենք 3 առասպել սիգարետի ծխի և ծխողների համար նախատեսված այլընտրանքների (մեզ հայտնի ծխախոտի տաքացման համակարգերի) արտազատած աէրոզոլի վերաբերյալ:
Առասպել 1։ Ծխախոտի տաքացման համակարգերն ու սիգարետը նույնն են
Հիմնարար տարբերությունն այրումն է, այլ կերպ՝ կրակը։ Տարիներ շարունակ այրումն օգտագործվել է որպես ջերմության աղբյուր, բայց այն նաև առաջացնում է մոխիր ու ծուխ։ Ծուխը պարունակում է վնասակար քիմիական նյութերի մեծ ծավալ։ Հետևաբար, անհրաժեշտ էին փոփոխություններ՝ ազատվելու անցանկալի ծխից։ Նորարարությունների շնորհիվ այժմ կան ավելի լավ այլընտրանքներ այլրումից խուսափելու համար։ Մտածեք մեքենա վարելու մասին։ Ինչպես ենք մենք տաքացնում մեր բնակարանները կամ էներգիայի աղբյուրների մասին։ Ծխախոտի հետ տեղի է ունենում նույնը Ի տարբերություն սիգարետի, ծխախոտի տաքացման համակարգերը չեն արտազատում ծուխ։
Փաստ։ Տաքացումն ավելի լավ այլընտրանք է, քան այրումը։
Առասպել 2։ Տաքացվող ծխախոտը շրջապատի վրա ունենում է նույն ազդեցությունն, ինչ սիգարետը
Ծխախոտի ծուխն ազդում է ծխողների ու նրանց շրջապատող մարդկանց վրա։ Դրա ազդեցությունը մեծ է նաև օդի որակի վրա։ Ծուխը քիմիական նյութերի բարդ միացություն է։ Ծխախոտը տաքացնելիս չի արտադրվում ծուխ կամ երկրորդային ծուխ, այլ հեղուկային հիմք ունեցող աէրոզոլ, որը պարունակում է հիմնականում ջուր, գլիցերին, նիկոտին ու բուրավետիչներ։ Աէրոզոլը բացասաբար չի ազդում օդի որակի ու շրջապատող մարդկանց առողջության վրա։
Փաստ։ Ծխախոտի տաքացվող արտադրատեսակների դեպքում բացառվում է պասիվ ծխելը։
Առասպել 3։ Ծխախոտի տաքացվող համակարգերի օգտագործումը նույնքան վնասակար է, ինչքան սիգարետ ծխելը
Ծուխը շատ բարդ ու թունավոր խառնուրդ է։ Այն պարունակում է հազարավոր քիմիական նյութեր ու ածխածնի հիմքով պինդ մասնիկներ, որոնք ձևավորվում են այրման ժամանակ։ Դրանք ազդում են առողջական վիճակի վրա ու առաջացնում են ծխելու օգտագործման հետ կապված հիվանդություններ։ Ծխախոտի տաքացման համակարգերը չեն արտազատում ծուխ, դրանք արտազատում են աէրոզոլ։ Աէրոզոլի բաղադրությունն արմատապես տարբերվում է ծխից․այն պարունակում է շատ ավելի ցածր ծավալով վնասակար քիմիական նյութեր և չկան ածխածնային հիմքով պինդ մասնիկներ։ Արդյունքում՝ մարդկային օրգանիզմն ավելի քիչ է ենթարկվում վնասակար նյութերի ազդեցության ու, հետևաբար, առողջությանը հասցվում է զգալիորեն քիչ վնաս։
Փաստ։ Տաքացվող ծխախոտն ավելի լավ այլընտրանք է, քան ծխելը շարունակելը։





























