Երկու բարձրաստիճան դեմոկրատ սենատոր կներկայացնեն օրինագիծ, որը ենթադրում է Կոնգրեսի հսկողությունը զենքի միջազգային գործարքների շուրջ այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել էր վաճառել ԱՄԷ-ին սպառազինություն 23 միլիարդ դոլարի չափով, ինչը մտահոգել էր օրենսդիրներին:
Օրինագիծը կներկայացվի միջազգային հարաբերությունների գծով սենատի հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի եւ հետախուզության հարցերով հանձնաժողովի ավագ անդամ Դայան Ֆայնշթեյնի կողմից
«F-35-ի անվտանգ արտահանման մասին» 2020 թվականի օրենքը կկիրառվի ԱՄՆ-ի կողմից բարդ ռազմատեխնիկա վաճառելու դեպքում երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, բացառությամբ Իսրայելը, Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան:
F-35-ի վաճառքը փաստաթութղն արգելում է նաեւ այն դեպքում, եթե նախագահը չներկայացնի Կոնգրեսին մանրամասն հավաստիքներ, որ ծայրահեղ կարեւոր տեխնոլոգիան չի հայտնվի օտար ձեռքում կամ սպառնալիք չի ներկայացնի առաջադեմ տեխնոլոգիաներին այլ կերպով:
Ավելին, օրինագիծը պահանջում է, որ բացի Իսրայելից ցանկացած մերձարեւելյան երկրին վաճառքը չպետք է սպառնալիք ներկայացնի Իսրայելի ռազմական գերազանցությանը, եւ ուղեկցվի երաշխիքներով, որ կործանիչը չի կիրառվի գործողություններում, որոնք վնաս են հասցնում Իսրայելի անվտանգությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենի վարչակազմը հայտնել էր օրենսդիրներին, որ կսատարի ավելի քան 23 միլիարդ դոլարով ԱՄԷ-ին զենքի վաճառքը՝ ներառյալ F-35 ժամանակակից ինքնաթիռները, ռազմական անօդաչուներն ու այլ սարքավորումը:




























