Ռաուլ Կաստրոն որոշել է հրաժարվել Կուբայի իշխող Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Granma կուբայական թերթին:

«Բանակի գեներալն ասել է, որ մեծ բավականությամբ փոխանցում է երկրի ղեկը պատրաստված առաջնորդների խմբին, որոնք հմտացել են տասնամյակների փորձի արդյունքում եւ Հեղափոխության նվիրյալներ են»,-ասված է հրապարակման տեքստում:

«Ես հավատում եմ օրինակի ուժին եւ արժեքին եւ իմ հայրենակիցների ըմբռնմանը, եւ քանի դեռ ողջ եմ, ես պատրաստ եմ պաշտպանել Հայրենիքը, Հեղափոխությունն ու սոցիալիզմը»,-ասել է Կաստրոն: