Ապրիլի 19-ին կայացած Հայաստանի Ազգային ժողովի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում:
Երկրորդ ընթերցում.
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում «հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (կողմ՝ 102, միաձայն),
Հողային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝81, 19՝ ձեռնպահ),
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (կողմ՝ 78, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 17),
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (կողմ՝ 103, միաձայն):




























