«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը դեռ չի ավարտվել, սական ռուսական գազն արդեն հանգիստ անցնում է Եվրոպայով այլ երթուղիներով, ներառյալ՝ «Հյուսիսային հոսք 1»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է AP-ը:
«Ես գիտեմ, որ կան տարաձայնություններ՝ կապված «Հյուսիսային հոսք 2»-ի հետ, եւ ինձ հայտնի է անդամ երկրների կարծիքի մասին»,-ասել է նա:
Գերմանիան հաճախ հայտարարում է, որ սառը պատերազմի թեժ պահին նույնիսկ Արեւմտյան Եվրոպան Ռուսաստանից էներգակիրների մատակարարումներին էր ապավինում, եւ Մերկելն ասում է, որ իր համար երկխոսությունը լավագույն միջոց է տարաձայնությունները հարթելու համար:




























