«Ցիրկոն» հիպերձայնային թեւավոր հրթիռի փորձարկումները նախատեսվում է ավարտել 2021 թվականին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:

«Այս տարի նախատեսվում է ավարտել «Ցիրկոն» հիպերձայնային թեւավոր հրթիռի փորձարկումները: Այս համալիրով նախատեսվում է վերազինել հեռավոր ծովային գոտու միջուկային սուզանավերը եւ վերջրյա նավերը»,- ասել է Շոյգուն ռազմական գերատեսչության խորհրդի նիստին: Բացի այդ, նրա խոսքով, նախատեսվում է Հյուսիսային նավատորմում ռազմական տեխնիկայի 79 նմուշ փորձարկել:

«Դրանց թվում են 13 նավ, չորս միջուկային սուզանավ՝ «Նովոսիբիրսկ»-ը, «Կրասնոյարսկ»-ը, «Կնյազ Օլեգը», «Գեներալիսիմուս Սուվորով»-ը»,- ասել է նախարարը:

«Կարեւոր է նշել, որ անցյալ տարի շահագործման հանձնված նորագույն ռազմանավերը՝«Կնյազ Վլադիմիր» եւ «Նավատորմի ծովակալ Կասատոնով» սուզանավը, հաջողությամբ ավարտեցին իրենց առաջին հեռավոր նավարկությունները եւ կատարեցին մարտական առաքելություններն Համաշխարհային օվկիանոսի օպերատիվ առումով կարեւոր շրջաններում»,- հավելել է նա: