Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստանին եւ Ադրբեջանին երկխոսության կոչ է անում եւ ողջունում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից անցած տարվա նոյեմբերի 9-ին հրադադարի շուրջ կնքված եռակողմ համաձայնագիրը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ ելույթի ընթացքում նա նշել է,որ ԼՂ հարցում կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը: «Մենք պետք է խոսենք կողմերի, այլ ոչ թե երկրների հետ: Լավագույն կապը երկխոսությունն է: Դա մեր կառույցի աշխատանքի գլխավոր սկզբունքն է: Նման մոտեցում պետք է կիրառվի ամենաբարդ պահերին»,-ասել է Բուրիչը:





























