Հերթական անգամ պետք է ասել, որ Վարչապետը քրեադատավարական սուբյեկտ չէ, որ մի հատ էլ քրեական գործերի հարուցման հարցեր կարգավորի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հայտարարությունը հերթական ԾԱՂՐՆ է իրավունքի նկատմամբ: Իշխանությանը իհարկե հաճելի չէր այն ինչ տեղի ունեցավ Սյունիքում, բայց այն ինչ հաճելի չէ չի նշանակում, որ առնչություն ունի քրեական օրենսգրքի հետ:

Ակնհայտ է` ցանկացած քրեադատավարական գործողություն իրավապահների հերթական ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է լինելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապանում խորհրդակցության ժամանակ անդրադառնալու Մեղրիում տեղի ունեցած միջադեպին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում եւ ես ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները շատ հստակ եւ կոշտ կերպով կարձագանքեն, որովհետեւ չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակը ստեղծի տպավորություն... անկախ տպավորությունից չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում: Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք այստեղ եք եւ ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ եւ հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի»: