Հունաստանը կարող է բացվել զբոսաշրջիկների համար մայիսի 15-ից: Այս մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ հավելելով, որ պանդեմիան ցուցաբերում է կայունացման նշաններ, ինչին նպաստում են պատվաստումները, հաղորդում է Reuters-ը:

«Պատվաստանյութերը, թեստերն ու լավ եղանակը մեզ վստահություն են ներշնչում, որ այս աննախադեպ արկածը կավարտվի»,-ասել է Միցոտակիսը հատուկ հեռուստաուղերձում:

Նա նշել է, որ վարակվածների թիվը նախկինի պես մեծ է, եւ մարդիկ պետք է հրաժարվեն Զատկից առաջ ուղեւորություններից: «Մեր նպատակն է ապահովել անվտանգ Զատիկ եւ ազատ ամառ»,-ասել է Միցոտակիսը: