ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին 20։30–ին հրավիրում է կառավարական ամառանոց, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքից տունդարձին հասկանա՝ Հայաստան աշխարհի ցանկացած անկյունում էլ նա համարվելու է հայրենադավ։
«Հայրենադավն այսօր իր մասին ամեն ինչ լսած վերադառնում է Երեւան։ Բայց գազազած է եւ որոշել է պատժել սյունեցիներին։ Չի կարող։ Չի կարող ողջ հայությանը պատժել։ Ժամը 20։30–ին հավաքվում ենք իր կյանքի մեծագույն երազանք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ, որ Սյունիքից տունդարձին հասկանա կրկին ու կրկին՝ նա Հայաստան աշխարհի ցանկացած անկյունում էլ համարվելու է հայրենադավ։ Ի զորակցույթուն Սյունիքի, ու հանուն հայրենիքի»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղամ Մանուկյանը։
.jpg)





























