Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երեկ` հունիսի 20-ին կայացել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի առաջին նիստը, որին հայաստանյան պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հայտնեց, որ հայաստանյան պատվիրակությունը իր դիրքորոշման համաձայն հրաժարվել է մասնակցել այդ ենթահանձնաժողովի նիստին: «Մեզ բացարձակապես չի հետաքրքրում, թե ովքեր են մասնակցել, ինչ հարցեր են քննարկվել ենթահանձնաժողովի նիստում»,- ասել է նա:
«Մեր դիրքորոշումը հստակ է` նման ենթահանձնաժողովի գոյությունը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:




























