Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերին, 27-29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +27+29:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +25+27,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +19+24,

Լոռիում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +21+25, 

Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +25+29,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +27+29,

Արարատում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +28+30, 

Արմավիրում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +28+30, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +28+30, 

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+28,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Արցախում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26: