ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ապրիլի 24-ին ԱԺ այգու Խոսնակների ծառուղում տնկեցին մշտադալար եղեւնի՝ ի նշան հայ-ֆրանսիական հարատեւ բարեկամության:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ավանդույթ դարձած այս խորհրդանշական արարողությանը մասնակցեցին նաեւ ֆրանսիացի խորհրդարանականները: