ԱՄՆ Կոնգրեսի հայերի հարցերով խմբակցության համանախագահ Ֆրենկ Փալոնեն հայտարարություն է արել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր հայտարարության մեջ օգտագործել էր Ցեղասպանություն եզրույթը:
Բայդենը նշել է, որ «ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ մենք կրկին պարտավորվում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը»: Նրա խոսքերով՝ «ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր հայերին, ովքեր զոհվել են 106 տարի առաջ սկսված ցեղասպանության հետեւանքով»:
«Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը հզոր հիշեցում է այն մասին, որ մենք երես չենք թեքի, քանի որ գիտենք, որ մարդկության դեմ հանցագործություններ են եղել» - գրել է Փալոնեն իր Twitter-ում:




























