Կոռուպցիայի եւ հանցագործության դեմ պայքարով, Վրաստանը կանգնել է ոստիկանական պետության վերածվելու մեծ ճանապարհի վրա: «Կարնեգի» հիմնադրամի կայքէջում տեղադրված հարցազրույցում հայտարարել է կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ փորձագետի, մայիսի 26-ին, Վրաստանի Ռուսթավելի պողոտան բողոքի ակցիայի մասնակիցներից ազատելու վերաբերյալ ղեկավարության որոշումը հասկանալի է, սակայն այն ինչ ոստիկանությունն արեց, դա պարզապես դաժան գործողություն էր:
«Այդ քայլը Վրաստանի համար լավ չէր, քանի որ նա ձգտում է իր համար եվրոպական իմիջ ստեղծել: Սա այն խմբավորման թելադրանքն էր, որը երկար ժամանակ ամբողջ ուժը կենտրոնացրել է իր ձեռքերում եւ օգտագործում է դա որպես ոստիկանության վերահսկողության համակարգ»,- նշել է նա, ընդգծելով, որ 2012-2013 թվականներին Վրաստանին անցումային փուլ է սպասվում, երբ ղեկավարող էլիտան պետք է նորից ստեղծի սեփական գլուխը, ինչը կմեծացնի Վրաստանը միակուսակցական պետության վերածվելու ռիսկը:




























