Թուրք գործարար Ալի Էվսենն ու եգիպտացի Հուսեյն Սալեմ Հալիդը ձերբակալվել են իսպանական ոստիկանության կողմից գումարների լվացման եւ կոռուպցիայի մեղադրանքով: Եգիպտական արդարադատությունը մեղադրել է Սալեմին եգիպտական գազը ցածր գներով Իսրայելին առաքելու մեջ, ինչի պատճառով երկիրը միլիարդավոր դոլարների վնաս է կրել: Նա նաեւ Մուբարաքի ընտանիքին Կարմիր ծովում թանկարժեք առանձնատնեեր է հատկացրել հյուրանոցների կառուցման համար:
Սալեմը Ալի Էվսենին պատկանող ընկերության միջոցով է իրականացրել գումարների լվացումը: Սալեմի հայրը հայտարարել է, որ իր որդու ազատման համար պատրաստ է 27 մլն եվրո վճարել, իսկ Էվսենը 18 մլն:
Էվսենի որդին ամուսնացած է Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի դստեր հետ:




























