Մյունխենում ավարտված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում Հայաստանի ամենափորձառու հրաձիգ Նորայր Բախտամյանը նվաճեց 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր, առաջինը Հայաստանի համար: Օդամուղ ատրճանակով 10 մետրից մրցաձեւում Բախտամյանը նախնական մրցումներում կիսեց առաջին տեղը, իսկ եզրափակիչում գրավեց 7-րդ տեղը, հաղորդում է Սպորտային հրաձգության միջազգային ֆեդերացիայի կայքը: