«Ատավոտ»-ի հետ զրույցում ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը պատասխանելավ այն հարցին, թե` ակնկալում էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագ երկրների ղեկավարների այսքան հեռախոսազանգերից ու կոչերից, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` միջազգային լրատվամիջոնցրեի տված հարցազրույցներից հետո, որոնք կազանյան հանդիպման լուրջ ակնկալիքների ֆոն էին ստեղծել, կարող էր ավարտվել այսպիսի` մի քանի տողանոց շնորհակալական հայտարարությամբ, ասել է. «Ես մեկ վայրկյան չեմ կասկածել, որ նման ընդհանուր ձեւակերպումներով հայտարարություն է ստորագրվելու, որովհետեւ մի բան է` ընդհանուր դիավանագիտական գործընթացը, երբ համանախագահող երկրների դիվանագետները, նախագահները ինչ-որ հայտարարություններ պետք է անեն, լրիվ այլ բան է` ընթացող պրոցեսների ընդհանուր համատեքստը, բոլոր հայտարարությունների` տարածաշրջանային կարեւոր դերակատարություն ունեցող խաղացողների, օրինակ` Իրանի, Ալիեւի, Սարգսյանի եւ մյուսների: Դովիլից հետո ամբողջ գործընթացին հետեւելիս ակնհայտ է, որ կողմերը պատրաստ չեն խնդրի կարգավորմանը, ու որեւէ բան հնարավոր չէր լինելու ստրագրել: Այնպես որ, ես չեմ հասկանում, թե ինչով էր բացատրվում ոմանց ոգեւորությունը, թե` հեսա-հեսա, ինչ-որ բան ստորագրելու են, բայց ինքս նման ակնկալիք չեմ ունեցել»:
ՀՀ ԱԳ նախկին նախարարը հավելել է նաեւ. «Սա նորմալ գործընթացի տրամաբանությունից բխող այն «գալոչկան» էր, որ անհրաժեշտ էր կողմերին. Մեդվեդեւին անհրաժշտ էր, որ իր ջանքերը հատուկ գնահատականի արժանանան, մյուսներին պետք էր եւս մեկ անգամ հայտարարել, որ ՄԽ-ն ջանքի չի խնայում հակամարտության խաղաղ կարգավորման համար, կողմերն էլ հերթական անգամ պիտի ասեին, որ պատրաստ են շարունակելու բանակցությունները, քայլեր ձեռնարկել համաձայնության ուղղութամբ»:




























