Facebook-ի նախաձեռնող խմբերից մեկը հունիսի 26-ին բողոքի ակցիա է իրականացրել Թբիլիսիի այգիներից մեկում` հանրային վայրերում համբույրներն արգելող հրամանի կապակցությամբ:
Արգելքն ուժի մեջ է մտել մոտ մեկ ամիս առաջ, որի ժամանակ էլ խոշոր այգիներում հատուկ պաստառներ են հայտնվել: Ոստիկանությունը հետեւում է հասարակական կարգի պահպանմանը եւ կարգազանցներին դիտողություն անում:
Նորամուծության ակտիվ հակառակորդները բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիի հենց կենտրոնում գտնվող Ռիկե այգում` «հրապարակային համբույրի սեանս»:
Ոստիկանությունը որեւէ կերպ չի խոչընդոտել նրանց, սակայն ակցիայի մասնակիցներից ընդամենը մի քանիսն են խիզախել իրենց բողոքն արտահայտել մամուլի առջեւ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Լուսանկարները` Ալեքսանդր Իմեդաշվիլիի, NEWSGEORGIA



























