ԿԸՀ նիստին ես եմ մասնակցել, որտեղ ԿԸՀ-ն որպես խախտում է նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Միգուցե մեր հանրությունը տեղյակ չէ, որ երեկվա հայտարարության պահին Նիկոլ Փաշինյանը ոչ թե միայն որպես պատգամավորի թեկնածու էր խախտել լռության պահպանման կարգը, այլեւ վերադարձել էր արձակուրդից եւ ի պաշտոնե էր փորձում խախտել: Այդ հանգամանքը ԿԸՀ-ն էլ հայտնի չէր: Դա բացահայտվեց ՔՊ-ի ներկայացուցչի կողմից պարզաբանումներ ներկայացնելու ժանանակ:

Ուզում եմ մի բան ֆիքսենք, որ 25 ուժերից ՔՊ-ն միակն է, որի նկատմամբ նման պատասխանատվության միջոց կիրառվեց: Մենք հենց դա էլ ակնկալում էինք ԿԸՀ-ից»,-ասաց Վարդեւանյանը:

Նա պարզաբանեց, որ նման դեպքերում կամ լինում է նախազգուշացում, կամ եթե խախտումը էական ու անդառնալի հետեւանքներ առաջացնող է, կուսակցության գրանցումը անվավեր ճանաչելու հարցով լինում է դիմում  վարչական դատարան»,-ասաց նա:

Անդրադառնալով հրապարակված տեսագրությանը, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում «Հայաստան» դաշինքի փարաքարի շտաբի պետին, Վարդեւանյանն ասաց. «Այո, դեպքը եղել է Փարաքարում, ես հավաստիացում եմ ստացել ոստիկանությունից, որ «Հայաստան» դաշինքի Փարաքարի ներկայացուցիչը ազատ է արձակվելու: Պարզապես որոշակի հերթական կազմակերպած բողոքի քննության արդյունքում պետք է որոշ նյութեր նախապատրաստեն: Դրանք կկատարվեն եւ ազատ կարձակվի»: