Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Վարդանյանի վարած Lexus մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վաչագան Երիցյանի վարած Seat Leon  մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վերջինիս ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ս. Հովհաննիսյանն ու 24-ամյա Մ. Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Երիցյանը դերասան է:  
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: