Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվալ «Վրաստանում քաղաքացիներին անձնագրերի հանձնման կանոնների մասին» օրինագծին:
Ըստ փոփոխությունների, հնարավոր է երկար անունների եւ ազգանունների կրճատում, որոնք չեն տեղավորվի փաստաթղթերի համապատասխան հատվածներում:
Ըստ կանոնների, եթե անհնար է անձնագրում գրել ամբողջ անունն ու ազգանունը, թույլատրվում է կրճատում իրականացնել: Մասնավորապես, կարող են կրճատվել վերջին տառերը: Վերջում դրվելու է կետ, որը նշանակելու է, որ կրճատում է արվել:
Կենսաչափական անձնագրերում անվան եւ ազգանվան ընդհանուր երկարությունը չպետք է գերազանցի 30 նիշը:




























